Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բեռնի Էքլստոն. Մեր խիղճը մաքուր է Ադրբեջանում Գրան պրիի անցկացման կապակցությամբ

Բեռնի Էքլստոն. Մեր խիղճը մաքուր է Ադրբեջանում Գրան պրիի անցկացման կապակցությամբ
18.06.2016 | 01:06

«Ֆորմուլա-1» մրցարշավի գործադիր տնօրեն Բեռնի Էքլսթոնը պնդում է, որ իրենց խիղճը «100 տոկոսով» մաքուր է՝ չնայած Բաքվում մրցարշավի անցկացման պատճառով հնչող քննադատություններին, գրում է The Guardian-ը:
Մի շարք խմբեր, որոնցից վերջինը եղել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, կոչ են արել F1-ին հրապարակային դիրքորոշում հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: ««Ֆորմուլա-1»-ը պետք է օգտագործի իր ազդեցությունը և հրապարակային կոչ անի Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել մարդու իրավունքների նկատմամբ բռնաճնշումները»,- ասված է կազմակերպության հայտարարությունում: Երբ 85-ամյա Էքլսթոնին հարցրել են, թե «Ֆորմուլա-1»-ի խիղճը մաքո՞ւր է կիրակի օրը Բաքվի փողոցներում մեկնարկող Գրան պրիից առաջ, նա պատասխանել է. «Բացարձակապես, 100 տոկոսով»: The Guardian-ը գրում է, որ օրեր առաջ «Ֆորմուլա-1»-ի առաջատար պաշտոնյաները հանդիպել են Sport for Rights իրավապաշտպան խմբին, որը կոչ է արել Էքլսթոնին խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և կոչ անել ազատ արձակել քաղբանտարկյալներին:

«Այո, մենք այդ հարցն իհարկե լուրջ ենք ընդունում։ Մենք նամակագրության մեջ ենք եղել, և մեզ վստահեցրել են, որ ուսումնասիրում են այս բոլոր հարցերը»,- ասել է մրցարշավի գործադիր տնօրենը։ «Ինչ վերաբերում է մեզ, որ չպետք է անցկացնենք մրցարշավներ այն երկրներում, որտեղ կոռուպցիա կա՝ կարո՞ղ եք ասել, թե որտեղ պետք է մրցարշավներ ունենանք»,- հավելել է նա։

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ